Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 18,2009 00:00

Նախիջեւանում կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելիս բռնության է ենթարկվել ադրբեջանցի իրավապաշտպան, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Իլգար Նասիբովը, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Նախիջեւանի համալսարանում աշխատանքների իրականացման ժամանակ դասախոսները խնդրել են լրագրողին եւ նրա գործընկերոջը լքել բուհը: Նրանք հեռացել են, սակայն, ըստ Նասիբովի, տան ճանապարհին մոտ չորս տասնյակ ուսանողներ ծեծել են իրենց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել