ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ այդպես էլ չքննարկեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած՝ ՀՀ Ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Պատճառը, ինչպես մեզ փոխանցեցին Փարիզում գտնվող ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի զբաղվածությունն էր: Մեկն ավելի կարեւոր էր համարել գլոբալ տաքացումը եւ շրջակա միջավայրի խնդիրները, մյուսը գնացել էր իր ընտրողների հետ հանդիպման:
Կարդացեք