Լրահոս
Օրվա լրահոսը

Չինացիների թիվը պակասում է

Դեկտեմբեր 17,2009 00:00

Միացյալ Նահանգներում կարծում են, որ մինչեւ 2026թ. Չինաստանի բնակչության թիվը կսկսի նվազել։ Ըստ Մարդահամարի դաշնային բյուրոյի հրապարակած տվյալների՝ 2025թ. աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը կլինի Հնդկաստանը։ Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ դինամիկայի փոփոխությունը, նախեւառաջ, բացատրվում է, այսպես ասած, «բեղմնավորության գործակցի» նվազմամբ։ 1990թ. Չինաստանում այդ ցուցանիշը գնահատվում էր 2,2, իսկ 2000-ից հետո չի գերազանցում 1,6-ը։ Հնդկաստանում այն այժմ կազմում է 2,7։
tert.am-ը նշում է, որ մարդահամարի ամերիկյան բյուրոյի տվյալների համաձայն՝ Հնդկաստանում բնակվում է ավելի քան 1,156 մլրդ մարդ։ Մինչեւ 2025թ. այդ ցուցանիշը կաճի մինչեւ 1,396 մլրդ մարդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել