Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Արգենտինայի «Նուելզ Օլդ Բոյզ» ակումբի հարձակվող՝ հայազգի Խոակին Բոգոսյանը «Ռիվեր Փլեյթ» ակումբ տեղափոխվելու հնարավորություն ուներ: Վերջինի նոր նախագահ Դանիել Պսարելան Բոգոսյանի ակումբին 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջարկ էր արել, սակայն «Նյուելզ Օլդ Բոյզ»-ը պատասխանել է մերժումով՝ հայտարարելով, որ նա չի վաճառվում:
Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, որ այդ ֆուտբոլիստով, որն Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուներից է, (նրա թիմը երկրի առաջնությունում ընթանում է երկրորդ տեղում, իսկ ինքն իր հաշվարկում գրանցել է 11 գոլ), հետաքրքրվում է «Սամպդորիան»:
Հայտնի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին շահագրգռված է Խոակին Բոգոսյանին ազգային հավաքականի խաղացող դարձնելու հարցով եւ նրա հետ բանակցություններ են վարվում: Ինչպե՞ս կավարտվեն դրանք, առայժմ անհայտ է: