Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին Կանադայի «Մամոթ Մաունթին» լեռնադահուկային կենտրոնում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) վարկանիշային մրցումների հատուկ ոլորավայրէջքի մրցատարածությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արման Սերեբրակյանը 1. 26, 53 արդյունքով ինը պետություններ ներկայացնող 72 ուժեղագույն լեռնադահուկորդների մրցապայքարում գրավել է երկրորդ տեղը՝ ընդամենը 18 հարյուրերորդական վայրկյանով զիջելով հաղթողին:
Սա անցնող մրցաշրջանում Հայաստանի դահուկորդների երրորդ խոշոր ձեռքբերումն է:
2010 թվականի փետրվարի 12-28-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում կայանալիք 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար Հայաստանի լեռնադահուկային սպորտի եւ դահուկավազքի հավաքական թիմերը շարունակում են մասնակցել միջազգային վարկանիշային մրցումների: