Լրահոս
Օրվա լրահոսը

Ժյուրիի անդամը զայրացավ

Դեկտեմբեր 17,2009 00:00

«Առավոտը» դժգոհություններ է ստացել «Առնո» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի վերաբերյալ: Դրանք մասնավորապես վերաբերում էին հայտ ներկայացրած կատարողների երգերի՝ ժյուրիի պնդմամբ մի քանի անգամ փոխվելուն: Որոշ մասնակիցներ էլ բողոքում էին, թե ժյուրիի անդամ, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Հովհաննիսյանը իր սաներին ավելի քաղցր աչքով է նայել, քան՝ մյուսներին: Այս առչնությամբ տիկին Հովհաննիսյանը հեռախոսով պարզաբանեց. «Երգի փոփոխություն, որպես այդպիսին, չի եղել, ուրիշ բան, որ մենք տեսել ենք, թե մի երկու օր տվյալ երգը իրեն (երիտասարդ կատարողին- Լ. Խ.) այդքան էլ չի սազում, փոխել ենք, որովհետեւ դա մեր իրավունքն է: Մենք ենք պարապում այդ երեխաների հետ, ես կամ ժյուրիի մյուս անդամներն իրավունք ունենք այդպես վարվելու»: Վերջում էլ զայրացած հավելեց. «Եվ հետո, դա ի՞նչ հարց է, որ դուք ինձ տալիս եք, ընկերուհի՛»: Իր սաների մասնակցության «մասով» էլ տիկին Գայանեն հայտնեց. «Իմ ութ աշակերտներից հինգը չեն անցել, որովհետեւ ժյուրին եղել է շատ արդար: Նման հարցերով խնդրում եմ ինձ մյուս անգամ այլեւս չզանգեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել