Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Ախթալա քաղաք, որտեղ մասնակցել է Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության երբեմնի նախագահ Անդրանիկ Մարգարյանի պատվին անվանակոչելու հանդիսավոր միջոցառմանը: Շուրջ 130 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատությունը հիմնանորոգվել է երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ: Հյուրերը շրջել են կրթարանում, ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին եւ համակարգչային դասարանի հնարավորություններին:
Դպրոցում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին է հանձնվել Ախթալա քաղաքի «Ոսկե նուռ» շքանշանի առաջին օրինակը: Տիգրան Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները բացել են լուսահոգի վարչապետի հուշատախտակը: Միջոցառումը շարունակվել է Անդրանիկ Մարգարյանի կյանքի եւ գործունեության մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ: