Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկերը կամովին մուծեք, որ մեր գործը չբարդացնեք

Դեկտեմբեր 17,2009 00:00

Հորդորում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը

\"\"

2009-ին Պետական եկամուտների կոմիտեում մասնագիտական ատեստավորման է ենթարկվել 1362 հարկային ծառայող, որից 305-ը չի համապատասխանել պահանջվող չափանիշներին: Արդյունքում՝ 146 աշխատակից նշանակվել է ավելի ցածր պաշտոնների, իսկ 159 ծառայող ազատվել է աշխատանքից:
«Պետք է գիտակցել, որ պահանջները փոխվում են. այս փուլում շեշտադրվում է սպասարկման բարձր կուլտուրայի ձեւավորումը՝ ինչպես հարկային, այնպես էլ մաքսային մարմիններում»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, անդրադառնալով 2009-ին ՊԵԿ-ի աշխատանքին ու նաեւ հաջորդ տարվա ծրագրերին, Գ. Խաչատրյանը ասել է. «Եթե գնահատենք անցնող տարին, ապա միանշանակ կարող ենք ասել, որ 2009-ը համակարգի կայացման տարիներից է: 2010-ի բյուջեի համար որոշիչ կլինեն տնտեսության ներքին զարգացումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, բայց, բոլոր դեպքերում, հարկային մարմինները պատրաստ են կատարել պլանային առաջադրանքը, սակայն պետք է նաեւ հարկատուները հարկերը կամովին վճարեն, որպեսզի հարկային տեսուչը ոչ թե միջամտի, այլ՝ հսկողություն սահմանի: Այս գործընթացին նաեւ էլեկտրոնային համակարգի ձեւավորումը կնպաստի՝ նվազագույնի հասցնելով բիզնես-հարկային մարմին շփումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել