Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԺՆԻ ՊԵՏՆ ԷԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Դեկտեմբեր 17,2009 00:00

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 1 անձի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Երեկ ՀՔԾ-ից «Առավոտին» տեղեկացրին, որ «Ս. Արթենյանը հսկողություն չի սահմանել քրեակատարողական հիմնարկի հերթափոխի ծառայողների, քրեակատարողական հիմնարկի 6-րդ հարկի զբոսախցերի ու 5-րդ հարկի խցերի ընդհանուր տարածքների տեխնիկական ստուգման եւ խուզարկության նկատմամբ: Արդյունքում՝ ենթակա ստորաբաժանման՝ ցերեկային հերթափոխի ավագ Ա. Սմբատյանն ու նույն հերթափոխի ծառայողներ Ա. Ավագյանն ու Վ. Հարությունյանը պատշաճ չեն կազմակերպել անվտանգության ապահովման բաժնի ռեժիմային բնույթի աշխատանքները, որի հետեւանքով քրեակատարողական հիմնարկի 77-րդ խցում պատիժը կրող՝ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը, հսկողության բացակայության պայմաններում, թիվ 1 զբոսախցի տանիքի մետաղյա ճաղավանդակը կտրել-ջարդելու եղանակով, ինքնաշեն պարանների գործադրմամբ դիմել են փախուստի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել