Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԸՆԹԱՑԸ՝ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵ՞ՐՍ

Դեկտեմբեր 17,2009 00:00

«ԱՄՆ-ը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում սրընթաց տեղաշարժեր կլինեն»,- նախօրեին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը. տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությանը: Ըստ Գորդոնի, Լեռնային Ղարաբաղի հարցով ակտիվորեն զբաղվում են, ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվորեն աշխատում է: «Հուսով եմ, որ մոտ ժամանակներս առաջընթաց ձեռք կբերվի: Դա շատ կարեւոր է մեզ համար: Հիմնարար սկզբունքների հետ կապված կա որոշակի պայմանավորվածություն, ինչը կարող է շատ կարեւոր լինել հակամարտության լուծման գործում: Կարծում եմ, հակամարտության կարգավորումը օգտակար կլինի բոլոր կողմերի համար»,- ասել է Գորդոնը: Ավելին, աղբյուրի տվյալներով, պետքարտուղարի տեղակալը, մասնակցելով «Լիսաբոնյան պայմանագիր. դրա ազդեցությունը Եվրամիության եւ Միացյալ Նահանգների կապերի վրա» թեմայով լսումներին՝ ընդգծել է, թե Հարավային Կովկասը, Մերձավոր Արեւելքը, Իրանի միջուկային ծրագիրն ու տարածաշրջանային այլ խնդիրներ ԱՄՆ-ԵՄ համագործակցության ուղղություններից են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել