Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական քոլեջի՝ տարվա դափնեկիրները

Դեկտեմբեր 16,2009 00:00

Ավանդույթի համաձայն, անցնող մրցաշրջանում իր սաների մրցելույթների արդյունքներն ամփոփեց Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը:

Մարզիկների «Լավագույն տասնյակ» անվանակարգում ուսումնական այս հաստատության ներկայացուցիչները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:
1. Աղասի Աղասյան, ծանրամարտ
2. Կորյուն Սողոմոնյան, բռնցքամարտ
3. Ազատ Հովհաննիսյան, բռնցքամարտ
4. Հայկ Խաչատրյան, բռնցքամարտ
5. Գոռ Մարգարյան, բռնցքամարտ
6. Վոլոդյա Ֆրանգուլյան, ազատ ըմբշամարտ
7. Ռադիկ Գրիգորյան, բռնցքամարտ
8. Լյուդվիկ Քոչարյան, հ/հ ըմբշամարտ
9. Գարիկ Հարությունյան, ձյուդո
10. Սարգիս Խաչատրյան հ/հ ըմբշամարտ:
Մարզական քոլեջի՝ տարվա մարզիչներն են:
1. Ֆեդյա Ալեքսանյան, բռնցքամարտ
2. Երվանդ Կիրակոսյան, ծանրամարտ
3. Կարեն Աղամալյան, բռնցքամարտ:
Տարվա լավագույն բաժանմունք է ճանաչվել բռնցքամարտի բաժանմունքը:
Մեծարման արարողության ընթացքում մարզական քոլեջի գլխավոր տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը նշեց, որ տարեցտարի իրենց ուսումնական հաստատության ցուցանիշները բարձրանում են, որն աշխատանքի ճիշտ կազմակերպման, մարզիչ-մանկավարժների եւ ամբողջ կոլեկտիվի գործադրած ամենօրյա ջանքերի արդյունք է: Եվ հատուկ ընդգծեց (նաեւ պարգեւավճարների տեսքով), որ իրենց մոտ առաջնային ու երկրորդական աշխատանք չկա, լինի դա մարզիչ, ուսուցիչ, դասախոս, բժիշկ, թե հնոցապան: «Բոլորն էլ պիտի արժանի գնահատվեն, ինչն էլ այսօր մենք անում ենք»,- եզրափակեց Դերենիկ Գաբրիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել