Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկ Ավդալյանը՝ Հայաստանի 2009 թվականի լավագույն մարզիկ

Դեկտեմբեր 16,2009 00:00

\"\"Մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշվեցին մրցաշրջան-2009-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 52 լրագրողներ, որոնք միահամուռ երկրի լավագույն մարզիկ են ճանաչել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին:
Լավագույն տասնյակի վերջնական տարբերակն այսպիսի տեսք ունի:
1. Նազիկ Ավդալյան, ծանրամարտ, 520 միավոր:
2. Առաքել Միրզոյան, ծանրամարտ, 420:
3. Անդրանիկ Հակոբյան, բռնցքամարտ, 355:
4. Տիգրան Գ. Մարտիրոսյան, ծանրամարտ, 310:
5. Ռոման Ամոյան, հ/հ ըմբշամարտ, 271:
6. Հռիփսիմե Խուրշուդյան, ծանրամարտ, 242,
7. Արսեն Ջուլֆալակյան, հ/հ ըմբշամարտ, 191:
8. Հովհաննես Դավթյան, ձյուդո, 183:
9. Յուրի Պատրիկեեւ, հ/հ ըմբշամարտ, 148:
10. Լիլիթ Մկրտչյան, շախմատ, 65:
Հայաստանի լավագույն թիմ ճանաչվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, որ Եվրոպայի առաջնությունում եւ աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է 3-րդ տեղը:
Հ. Գ. «Առավոտն» իր տարբերակում լավագույն թիմ ճանաչել էր Կորեայում կայացած աշխարհի մեծահասակների առաջնությունում թիմային բրոնզե պարգեւը նվաճած ծանրամարտի մեր կանանց ազգային հավաքականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել