Մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակի առիթով, որը լրացավ նախօրեին, «Առավոտը» Ազգային օպերային թատրոնից չէր կարող չհետաքրքրվել, թե ի՞նչ միջոցառում է նախատեսված այն հզոր անհատականության պատվին, ում համար թատրոնը հարազատ տուն էր, որի ճանաչման ու հեղինակության բարձրացման գործում հսկայական ավանդ է ներդրել երգչուհին: Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 22-ին կկայանա Գոհարին նվիրված հոբելյանական երեկո, որտեղ հանդես կգան անվանի երգչուհու երբեմնի ուսանողները, նրա անունը կրող առաջին մրցույթի դափնեկիրները եւ այլք: