Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատնից «Առավոտին» տեղեկացրին, որ այսօր Հայաստանում Գերմանական Կարմիր խաչի՝ Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի Հուսո տանը կբացվի Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսի՝ «Հայաստանը պարոն Բարթելսի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը։ Բացմանը ներկա կլինի Գերմանիայի ներկայիս դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը։ Հավելենք, որ լուսանկարչի ցանկությամբ ցուցահանդեսում ներգրավել են լրացուցիչ մի քանի լուսանկար, ինչի շնորհիվ այցելուները նրա ճանապարհորդություններին ավելի լավ ծանոթանալու եւ ավելի շատ տպավորություններ ստանալու հնարավորություն կունենան։ Հուսո տանը լուսանկարները կցուցադրվեն մինչեւ 2010թ. հունվարի 11-ը։