Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ 1/7-Ն ԱՂՔԱՏ Է

Դեկտեմբեր 16,2009 00:00

\"\"Գրեթե յուրաքանչյուր յոթերորդ գերմանացին ապրում է աղքատության եզրին մոտ: 2008թ. աղքատության շեմին գտնվող գերմանացիները կազմում էին բնակչության 15%-ը կամ 12 միլիոն մարդ: Եթե այդ թվին ավելացնենք ամբողջությամբ պետական նպաստներից կախվածության մեջ գտնվողներին, ապա աղքատների տեսակարար կշիռը կկազմի 24%: Ամենախոցելի խմբերն են անտուններն ու միայնակ ծնողները:
Ընդ որում, Գերմանիայի արեւելյան մասում՝ նախկին ԳԴՀ տարածքում, վիճակն ավելի բարդ է, քան Արեւմուտքում: Հիշեցնենք, որ Եվրամիության չափանիշներով՝ աղքատության շեմին գտնվող է համարվում նա, ով ստանում է երկրում ընդունված միջին աշխատավարձի 60%-ից պակաս գումար: Գերմանիայի դեպքում այդ գումարը մեկ մարդու հաշվով կազմում է ամսական 787 եվրո, իսկ 14 տարեկանից ցածր երկու երեխա ունեցող ընտանիքի պարագայում՝ 1652 եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել