Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականները գնացք են զավթել

Դեկտեմբեր 16,2009 00:00

\"\"Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, մոտ երկու հարյուր փախստական Վրաստանից եւ Ռուսաստանից՝ հիմնականում Չեչնիայից եւ Ինգուշեթիայից, լեհական Լեգնիցա քաղաքի երկաթուղային կայարանում գնացք են զավթել: Այդ մասին տեղեկացրել է Radio Wroclaw-ը:
Գնացքը զավթածների մտադրությունը մեկն է՝ առանց ուղետոմսի հասնել Ստրասբուրգ եւ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ փախստականների համար նախատեսված լեհական կենտրոններում մարդկանց համար ստեղծված վատ պայմաններից բողոքով: Թե ով է այդ ակցիայի կազմակերպիչն ու փախստականների խմբի առաջնորդը՝ չի տեղեկացվում:
Wiadomosci-ն էլ ավելացնում է, որ փախստականների մեծ մասը փաստաթղթեր չունի, եւ այդ հանգամանքը զգալիորեն բարդացնում է գնացքի զավթիչների ինքնության պարզաբանումը: Ակցիայի մասնակիցներին սպառնում է կա՛մ արտաքսում, կա՛մ ազատազրկում մինչեւ երեք տարի ժամկետով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել