Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԼԻՐ ՁԻՈՒ ԳԱՎԱԿԻՆ, ՎԱՐՈՐԴ

Դեկտեմբեր 16,2009 00:00

Շատերը գերադասում են օգտագործված արտասահմանյան մեքենա գնել Վրաստանում եւ դրանք Հայաստան ներկրել առանց մաքսազերծելու, վրացական համարանիշներով, մեքենան թողնելով գրանցված Վրաստանում: Այդ երեւույթը տարածված է հատկապես Վրաստանին սահմանակից շրջաններում: Մեքենա գնելու նպատակով Ռուսթավի քաղաք մեկնած նոյեմբերյանցիներին զարմացրել է, որ Վրաստանում վարորդական իրավունքի համար քննություն հանձնողները այդ քննության շրջանակներում պետք է նաեւ ձի քշեն:
Վրաստանում մի հետաքրքիր հնարավորություն էլ կա. ցանկացած ոք կարող է մեքենայի պետահամարանիշի փոխարեն իր անունը կամ ցանկացած այլ անուն գրել:
Պահանջվում է որոշակի գումար մուծել պետբյուջե եւ վայելել ինքնասիրությունը շոյող համարանիշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել