Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու որոշ հատվածներ, դեկտեմբերի 14-ին տեղացած ձյան եւ ուժեղ քամու հետեւանքով դժվարանցանելի են դարձել: Իսկ դեկտեմբերի 15-ին ուժեղ քամու հետեւանքով սարերից բերված ձյունը լցվել եւ անանցանելի են դարձրել Մեղրու լեռնանցքն ու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Մարզի ճանշին ձեռնարկության աշխատողներին դժվարությամբ է հաջողվել բացել անանցանելի դարձած մայրուղու հատվածները:
Ըստ մարզպետարանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի՝ բարեբախտաբար ավտովթարներ չեն եղել, իսկ այսօր մայրուղու Մեղրու լեռնանցքը եւ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները պատված են մերկասառույցով, որի հետեւանքով այն շարունակում է դժվարանցանելի մնալ: Տրանսպորտի բաժնի պետը նաեւ նշեց, որ շուրջօրյա հերթապահություն է սահմանված: