ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «ԳԱԶ-31105» մակնիշի 01 ՏՕ 266 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել էր ձորը: Վարորդը՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 44-ամյա Խաչիկ Թովմասյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորները՝ 36-ամյա Էդուարդ Տեր-Գրիգորյանը եւ 35-ամյա Էդգար Հովհաննիսյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
ԶՈՀՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ
ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի ժամանակ բախվել են «Օպել-Վեկտրա» մակնիշի «FLA-837» եւ «ԳԱԶ-31» մակնիշի 09 ՍՏ 953 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել-Վեկտրայի» վարորդը՝ Վրաստանի Հանրապետության 45-ամյա քաղաքացի Ն. Զուրաբյանը տեղում մահացել է, իսկ «ԳԱԶ-31»-ի վարորդը՝ Երեւանի 50-ամյա բնակիչ Գագիկ Մարտիրոսյանը եւ ուղեւորը՝ Ապարանի 27-ամյա բնակիչ Ասքանազ Նիկողոսյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց:
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Նախորդ օրը Երեւանի Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել 28-ամյա Ռուբեն Լեւոնյանը:
ԵՐԵԽԱՆԵՐԸ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Բնական գազից թունավորումով Ապարանի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Բաղրամյան 46/4 հասցեի բնակիչներ՝ 23-ամյա Արմեն, 3-ամյա Լարիսա եւ 1 -ամյա Քրիստինե Քեշիշօղլյանները:
ՎԹԱՐ ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ
Երեկ ժամը 00.45-ին ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար: Բախվել են «ԳԱԶ-31» մակնիշի տաքսի եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները (պետհամարանիշները ճշտված չեն):
Պատահարի հետեւանքով զոհվել է անձը չպարզված մեկ քաղաքացի, իսկ 27-ամյա Սպարտակ Ալեքսանյանը եւ 23-ամյա Արմեն Օհանյանն ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն: