Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԴ-ՈՒՄ

Դեկտեմբեր 16,2009 00:00

\"\"Երեկ Սահմանադրական դատարանում պետք է լսվեր «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ընկերության դիմումի քննությունը:
«Ա1+»-ը մինչ ՍԴ դիմելը, հաղթելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը, անցկացնելու նոր մրցույթ, վերականգնելու իր խախտված իրավունքները:
Սակայն վճռաբեկ դատարանը մերժել էր հեռուստաընկերության հայցը: Հետեւաբար, ըստ հեռուստաընկերության, ԵԴ որոշումը մնացել էր թերի կատարված, իշխանությունները խախտել են «Ա1+»-ի ազատ արտահայտվելու իրավունքը, հեռուստահեռարձակման արտոնագրի համար անցկացրել են 7 մրցույթ, այն էլ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:
Դատաքննությունը կողմերի համաձայնությամբ նշանակվեց փետրվարի 23-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել