«2009թ. աշխատանքային ծրագրով նախատեսված բոլոր 16 միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են։ Մասնավորապես՝ կազմվել են Արփա-Սեւան թունելի շուրջ 3 կմ վթարային հատվածների վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, սկսվել են վերականգնողական աշխատանքները»,- երեկ այս մասին հայտնել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից՝ նախագահի աշխատակազմում տեղի ունեցած Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը ուսումնասիրությունների եւ քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ է մշակել Սեւանա լճի մակարդակի բարձրացման, ջրի պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի ջրերի մաքրության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդիրների լուծման վերաբերյալ: