Վերականգնվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Հիշեցնենք, որ, ըստ «ՀայՌուսգազարդի» պաշտոնական հաղորդագրության, այն դադարեցվել էր դեկտեմբերի 13-ին՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս», «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա» մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ դրա հետ կապված խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ: