Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԸ ԿԴԱՌՆԱ ԵՎՐՈՊԱՑԻ՞, ԹԵ՞…

Դեկտեմբեր 16,2009 00:00

«Եվրոպան ցանկանում է, որպեսզի Թուրքիան ինքը ճանաչի Ցեղասպանության փաստը եւ խոստովանի իր մեղքը: Քանի որ տվյալ դեպքում նա գործ կունենար քաղաքակիրթ երկրի հետ, որը համակերպվել է սեփական պատմության հետ եւ փորձում է իր մեղքը քավել եւ այլն: Քանի դեռ նա դրան չի գնացել, Եվրոպան Թուրքիան կընկալի որպես մի պետություն, որը պատրաստ է իրագործել նոր ցեղասպանություն: Կա եւս մեկ հարց. Թուրքիայում մշտապես դիտվում է ժողովրդագրական աճ, մեկ միլիոնից հետո ծնվում է հաջորդ միլիոնը, եւ միլիոնավոր թուրքեր հեղեղում են Եվրոպան: Թուրքիան Եվրոպա է արտահանում ոչ միայն սովորական ապրանքներ, այլեւ հենց թուրքերին: Եվրոպան չի հասցնում նրանց մարսել, եւ պարզ չէ, թե արդյոք թուրքը կդառնա՞ եվրոպացի, թե՞ Եվրոպան կդառնա թուրքական: Դա Եվրոպայի վրա կախված ամենամեծ վտանգներից մեկն է, եւ այդ վտանգը գիտակցում են Եվրոպայում»,- ըստ «Արմինֆո»-ի հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է փոխել քաղաքական գործընթացների զարգացման ուղղությունը Թուրքիայում, եւ եթե թուրքերը դառնան քաղաքակիրթ, հնարավոր է, փոխվի այդ ժողովրդի ժողովրդագրական քաղաքականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել