Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՁ ԵՎ ԷԳ ՎԻՃԱԿ

Դեկտեմբեր 16,2009 00:00

\"\"

«Դաշնակցության ընդդիմադիր նկրտումները տակավին անկեղծ չեն: Ինչպե՞ս կարող է մեր երկրում լինել ընդդիմադիր ուժ, որը սեփական հեռուստակայան ունի: Այն օրը, երբ մենք լսենք, որ «Երկիր մեդիան» փակվել է, այդ օրը ես կհավատամ, որ Դաշնակցությունն իրական ընդդիմություն է դարձել: Երբ «Միացում» նախաձեռնությունը միջոցառումներ էր անում, եւ Հ1-ը կամ «Շանթը» չէին լուսաբանում, դա հասկանալի էր: Բայց ինչո՞ւ իրեն ընդդիմադիր համարող «Երկիր մեդիան» նույնպես չի լուսաբանում: Կամ թե՝ Դաշնակցության կազմակերպած ստորագրահավաքը. ինչո՞ւ միայն Հանրապետության հրապարակում: Ինչո՞ւ այլ տեղերում չարեցին: Եթե նրանք անկեղծ էին, կարող էին մեկ կետի փոխարեն ստորագրահավաք անել 30 կետում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրանք կազմակերպական նման հնարավորություն ունեն:
Եվ այդ դեպքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի սեղանին կլիներ ոչ թե 50 հազար, այլ մեկ միլիոն ստորագրություն, որի հետ նա, որքան էլ ուզենար, չէր կարող հաշվի չնստել: Ուստի, Դաշնակցության ոչ անկեղծ լինելու իրողությունը, որձ եւ էգ այս վիճակն է պատճառը, որ մենք չենք համագործակցում նրանց հետ»,- «Առավոտի» հետ հարցազրույցում այդպիսի կարծիք հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը:
Հարցազրույցը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել