Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականներին հաջողվել է 3 ծնողների սեռական բջիջներից էմբրիոն ստանալ

Դեկտեմբեր 15,2009 00:00

Ճապոնացի գիտնականները առաջարկել են արտամարմնային (էքստրակորպորալ) բեղմնավորում անցնող տարեց հիվանդների ձվաբջիջների որակը բարձրացնելու համար միավորել դրանք ավելի երիտասարդ կանանց ձվաբջիջների հետ: Հետազոտողների պնդմամբ, իրենց հաջողվել է բավականին բարձրացնել ձվաբջջի արհեստական բեղմնավորման հավանականությունը: Փորձարկման ընթացքում գիտնականներին հաջողվել է ստանալ մի քանի էմբրիոն, ինչի համար օգտագործվել է 2 դոնոր կանանց ձվաբջիջները եւ 1 դոնոր տղամարդու սպերման:
Երեք ծնողների սեռական բջիջներից ստացված էմբրիոնը կրում է առաջին կնոջ գենետիկական կոդը, եւ այդ սաղմից ծնված նորածինը լինելու է նրա կենսաբանական երեխան: Փորձարկման արդյունքում ստացվել է 25 հիբրիդային բջիջ, որից միայն 7-ն է համարվել կենսունակ: Նրանք անցել են բաժանման առաջին փուլը եւ զարգացել մինչեւ բլաստոցիստի փուլը:  Այս փուլում փորձարկումները դադարեցվել են, քանի որ դրանք հակասում են էմբրիոլոգիկ հետազոտությունների կանոններին: Այնուամենայնիվ, ճապոնացի գիտնականները մտադիր են փորձարկել այս էմբրիոնները արգանդի փոխպատվաստման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել