Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԳԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ

Դեկտեմբեր 15,2009 00:00

«Ագոս» հանդեսի տարածած տեղեկատվության համաձայն, Սանտա Լյուսիա քաղաքում անցկացված ազգային առաջնությունում ծանրամարտի Ուրուգվայի չեմպիոնի կոչումը նվաճել է 23-ամյա հայազգի Աբո Փելեյանը: Մարզիկի քաշը հանդեսը չի նշում: Սակայն հատկապես տեղեկացնում է, որ նա բարձրացրել է (կրկին հայտնի չէ, թե որ վարժությունում) 150 կիլոգրամ: Ուրուգվայի առաջնության ավարտից հետո մարզիկը լրատվամիջոցներին ասել է, թե առաջիկայում լուրջ ծրագրեր ունի, սակայն դրանից առաջ ցանկանում է այցելել պատմական հայրենիք, շփվել, մասնավորապես, հայաստանցի ծանրորդների հետ, որոնց մեջ իր կուռքը օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել