Արգենտինահայ թենիսիստ, 27-ամյա Դավիթ Նալբանդյանը, որն ATP-ի ներկայիս վարկանիշային դասակարգման ցուցակում 64-րդն է, վնասվածքի պատճառով ութ ամիս տեւած պարապուրդից հետո, Արգենտինայի Սան-Խուան քաղաքում անցկացված ցուցադրական մրցաշարում, առաջին անգամ մտնելով կորտ, 6:2, 6:1 հաշվով պարտության է մատնել չիլիացի ճանաչված վարպետ Նիկոլաս Մասուին: Հիշեցնենք, որ, լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Դավիթը վերջին մրցելույթն ունեցել է այս տարվա մայիսին՝ Էշտորիլի մրցաշարում: