Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Դեկտեմբեր 15,2009 00:00

Այն բանից հետո, երբ ուրբաթ օրը թուրքական Սահմանադրական դատարանն արգելեց քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցության (DTP) գործունեությունը, Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում, մասնավորապես՝ Դիարբեքիրում, սկսվեցին զանգվածային բողոքներ եւ անկարգություններ: Ավելի քան հազար մարդ էր հավաքվել DTP-ի շտաբ-բնակարանի մոտ եւ ակցիա էր անում: Կարգը պահպանելու համար հրավիրված ոստիկանների վրա նրանք պայթուցիկ շշեր նետեցին, կոտրեցին մոտակա բանկերի վրա տեղադրված տեսախցիկները: «Արյան դիմաց՝ արյուն», «Վրեժ» եւ այս կարգի լոզունգներով հանդես եկող ցուցարարների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ կիրառեց:
Շատ ավելի փոքր՝ 10-հոգանոց ակցիա եղավ DTP-ի Ստամբուլյան բաժանմունքի մոտ: Մեծ քրդական համայնք ունեցող Ստամբուլում, սակայն, այդ բողոքի ակցիան շատ խաղաղ է անցել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը Ժողովրդավարական հասարակության կուսակցությունն արգելելու որոշում է ընդունել՝ վերջինիս կասկածելով քուրդ անջատողականների հետ կապերի մեջ: Արգելքի կողմ են հանդես եկել ՍԴ-ի բոլոր 11 դատավորները՝ չորս օր տեւած քննարկումներից հետո: Այս որոշման արդյունքում թուրքական խորհրդարանի՝ DTP-ը ներկայացնող երկու պատգամավորները կզրկվեն պատգամավորական լիազորություններից: Ինչպես այդ երկուսին, այնպես էլ DTP-ի եւս 35 անդամի ՍԴ-ն արգելել է առաջիկա հինգ տարիների ընթացքում զբաղվել ընդհանրապես որեւէ քաղաքական գործունեությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել