Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ 16 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ՄԱՆԿԱՍՊԱՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 15,2009 00:00

\"\"Մոսկվայի շրջանային դատարանը Վլադիմիր Գրեչուշկինին՝ ցմահ ազատազրկման, իսկ նրա կնոջը՝ Այրինի-Սոֆիա Բասկայային 16 տարվա բանտարկության դատապարտեց՝ մի որդեգիր երեխայի սպանելու եւ եւս երկուսին՝ խոշտանգելու մեղադրանքով:
Ինչպես պարզել է հետաքննությունը, 2009թ. հունվարին Գրեչուշկինը որոշել է ազատվել երեքամյա հոգեզավակից եւ, ավտոմեքենայի մարտկոցը երեխայի մարմնից կապելով, նրան նետել է մերձմոսկովյան Պեխորկա գետը: Փորձագետները եզրակացրել են, որ տղային կենդանի ժամանակ են նետել ջուրը, եւ նա մահացել է ջրահեղձուկից:
Բացի այդ, հետաքննությունը պարզել է, որ բոլոր երեք հոգեզավակներն էլ մշտական տանջանքների են ենթարկվել, այդ թվում՝ զոհվածը, որի մարմնի վրա հայտնաբերվել են բռնությունների հետքեր: Մինչ այս սահմռկեցուցիչ դեպքը՝ այդ ամուսինների եւս մի հոգեզավակն է զոհվել, որը Թայլանդ ուղեւորության ժամանակ ինքնաթիռում խեղդվել է ուտելիքից:
2005, 2006, 2007 թվականներին ծնված այս երեք երեխաներին հանցագործ զույգը որդեգրել է 2008թ. դեկտեմբերին Տիրասպոլում: Եվ հենց նույն ամսին էլ մահացել է (կամ սպանվել է) առաջին տղան, ընդամենը մեկ ամիս հետո երկրորդին նետել են ջուրը: Եվ եթե 2009թ. փետրվարի սկզբին այդ հրեշներին չբռնեին, ով գիտե, թե ինչ կլիներ աղջկա հետ…
Ի դեպ, ամիսներ առաջ, երբ նոր էր բացվել այս գործը, «Կոմսոմոլսկայա պրավդան», իր սեփական հետաքննությունն անցկացնելով, հայտնաբերել էր, որ այդ ամուսինները երեխաներին որդեգրելուց հետո նպատակ ունեին նրանց Արեւմտյան Եվրոպայում վերավաճառելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել