«Հայերը Քրդստանում»՝ այսպես է կոչվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը, որ պատմում է Աբդուլ Համիդ II-ի կառավարման ժամանակ Քրդստան փախած եւ Թուրքիայի ու Իրաքի ներկայիս սահմանին գտնվող Զախո քաղաքի մերձակա գյուղերում հաստատված հայերի մասին: Այս ֆիլմը նկարահանում է քուրդ ռեժիսոր Ռանջդար Ռիզգարը քուրդ կինեմատոգրաֆիստների օգնությամբ, հաղորդում է analitika.at.ua-ն՝ վկայակոչելով kurdistan.ru-ն: Ֆիլմը պատմում է քրդերի եւ հայերի հարաբերությունների մասին, ինչպես նաեւ ներկայացնում Քրդստանի հայերի նկատմամբ քրդերի վերաբերմունքը: Վերջին տարիներին որոշ քուրդ առաջնորդներ ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությանը քրդերի մասնակցության համար: «Նոյյան տապանից» տեղեկանում ենք, որ ֆիլմը նաեւ պատմում է Քրդստանի հայերի կրոնի, լեզվի եւ սոցիալական ավանդույթների մասին: Նշվում է, որ վերջին ընտրություններում հայերը մեկ տեղ են ստացել Քրդստանի խորհրդարանում: