Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագապշը կշարունակի ղեկավարել Աբխազիան

Դեկտեմբեր 15,2009 00:00

\"\"Երեկ Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բատալ Տապագուան հայտարարեց դեկտեմբերի 12-ին կայացած նախագահական ընտրություններում Սերգեյ Բագապշի հաղթանակի մասին:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ Բագապշի օգտին, համաձայն Աբխազիայի ԿԸՀ տվյալների, քվեարկել է ընտրողների 59,4%-ը: Աբխազիայի նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբայի օգտին է իր ձայնը տվել ընտրողների 15,4%-ը, իսկ «Աբխազական ծովային նավատորմ» պետական ընկերության տնօրեն Զաուր Արձինբային է նախընտրել 10,8%-ը: Աբխազական ընդդիմադիր Տնտեսական զարգացման կուսակցության առաջնորդ Բեսլան Բութբայի օգտին քվեարկել է ընդամենը 7,9%-ը: Իսկ ամենաքիչ ձայնը հավաքել է անկուսակցական եւ գործազուրկ Վիտալի Բգանբան՝ 1,5%:
ԼՁԸՀ-ՁԸհհ-ի տվյալներով՝ Բագապշին այսօր առավոտյան արդեն իսկ հասցրել է շնորհավորել Բգանբան: Մյուս թեկնածուն՝ Ռաուլ Հաջիմբան, հայտարարել է անցած ընտրությունների արդյունքները բողոքարկելու իր մտադրության մասին: Հաջիմբայի կարծիքով՝ ընտրությունները կայացել են խախտումներով: «Յուրաքանչյուր ընտրատեղամասում ցուցակներում ներկայացված ընտրողների քանակը տարբերվում էր իրական վիճակից, շատ էին լրացոցիչ ցուցակները»,- հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ Աբխազիայի ՆԳ նախարար Օթար Խեցիան հայտարարել է, որ ընտրություններն անցել են խաղաղ մթնոլորտում: Ընտրողների մասնակցությունը կազմել է 73,4%:
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագապշը 2005թ. հունվարից Աբխազիայի նախագահն է: Ընտրություններին ներկա գտնված միջազգային դիտորդները ընտրությունները համնարել են ազատ, թափանցիկ եւ լեգիտիմ:
Ընտրությունների ժողովրդավարական բնույթը հաստատել են ոչ միայն ռուսական եւ ԱՊՀ երկրների դիտորդները այլեւ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, եւ Արեւմտյան Եվրոպայի այլ երկրներից ժամանած դիտորդները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել