Այս տարի Նոյեմբերյանի բյուջեն 96 միլիոն դրամ էր, դեկտեմբերի 10-ին Նոյեմբերյան քաղաքի ավագանին հաստատեց 2010 թվականի բյուջեի նախագիծը՝ 109 միլիոն 30 հազար դրամ, որից 64 միլիոն 621 հազարը պետական բյուջեից լրավճար է:
Ավագանին համայնքային բյուջեից 250 հազար դրամ նախատեսեց «Լուսածիր» հ/կ-ի համար: Քաղաքի երկու մանկապարտեզներում շուրջ 160 երեխա է ընդգրկված, սակայն մանկապարտեզ հաճախել ցանկացող մանուկների թիվն ավելի մեծ է: «Լուսածիր» հ/կ-ն մանկապարտեզ ունի, որին աջակցելու համար էլ նախատեսված է այդ գումարը: