ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկատվությամբ, հրդեհվել էր Երեւանի Ավան համայնքի 5/43 հասցեում գտնվող Բ. Եփրեմյանի տան տանիքը:
Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Երեւանի Մ. Ադամյան 1 հասցեում գտնվող ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկում: Աշխատասենյակներից մեկում այրվել էր համակարգիչ:
Լոռու մարզից տեղեկություն էր ստացվել, որ Սպիտակի Պանրագործների 157 հասցեում Ս. Հակոբջանյանին պատկանող տնամերձ հողատարածքում այրվել է 500 քմ մակերեսով խոտածածկույթ: Հրդեհը տարածվել է հարեւան հողատարածքներ, ինչի հետեւանքով այրվել են Ն. Պետրոսյանին պատկանող ինքնաշեն տնակը եւ խոտածածկույթը, ինչպես նաեւ Շ. Բաբայանին պատկանող տունը՝ մասամբ (60 քմ) եւ տան տանիքը՝ 135 քմ մակերեսով: