Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավորը հեղինա՞կն է, թե՞ հրատարակիչը

Դեկտեմբեր 15,2009 00:00

Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ քաղաքացի, պատմաբան, թոշակառու Վարազդատ Ստեփանյանն իր՝ «ծՈրսպՊՌպ ՉպսՌՍՌւ ՓՌՉՌսՌջՈՓՌՌ» վերնագրով գրքերից մեկը տպագրման է պատվիրել Գյումրիի «Դպիր-գրատուն» հրատարակչությունում: Որոշ ժամանակ անց գրքերը հասել են Սանկտ Պետերբուրգ՝ հեղինակին: Նա համոզվել է, որ իրեն «խոտան» են հրամցրել:
Մեկ տարի հետո ժամանելով Գյումրի՝ նա դատի է տվել հրատարակչությանը՝ պահանջելով անհատույց վերահրատարակել 35 օրինակ գիրքը:
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հայկուշ Միքայելյանի նախագահությամբ, սկսվեց առաջին դատական նիստը: Այն դեռ չսկսված, պատասխանողը՝ «Դպիր-գրատան» հիմնադիր տնօրեն Հովիկ Կարապետյանը միջնորդություն ներկայացրեց՝ դատարան բերել գրքի 35 օրինակը ու ապացուցել, որ բոլոր օրինակներում սխալներ կան: Բացի այդ, նա պահանջեց նաեւ դատարան ներկայացնել առաջին սրբագրման աշխատանքները: «Թող թյուր կարծիք չստեղծվի, թե հրատարակչությունը սրբագրմամբ չի զբաղվել»,- պարզաբանեց պատասխանողը: Դատը հետաձգվեց, քանի որ պատասխանող կողմը հայցադիմումի պատասխանը չէր ուղարկել հայցվորին:
Պատմաբան Վարազդատ Ստեփանյանը «Առավոտին» դժգոհեց, որ իր գրքում տեղ են գտել հարյուրից ավելի կոպիտ տառասխալներ ու թվագրական վրիպումներ, որոնք, հեղինակի ասելով, խեղաթյուրել են պատմական փաստերը: «Կարո՞ղ եք ասել, որ մի հայը չգիտի, որ «Վանը» գրվում է մեկ «ն»-ով, իսկ իմ գրքում այն երկու «ն»-ով է, կամ «վՏՎՈՐւ» բառի փոխարեն «ՎՏվՈՐւ» են հավաքել, իսկ Եգիպտոսում երբեք «մոնարխներ» գոյություն չեն ունեցել, այնտեղ «նոմարխներ» են եղել, այսինքն՝ նահանգապետեր: Թվերին էդքան ուշադրություն չեմ դարձնում, բայց երբ «վՈՍՈսօՉՈՑՖ»՝ այրել, շիկացնել բառի փոխարեն «տՐՏՍՈսօՉՈՑՖ» բառն են գրել, որը նշանակում է ինչ-որ բանով ծակել, սա աններելի է: «Հայաստան» բառի փոխարեն «Խասան» են գրել, դա ո՞րն է, չգիտե՞ս ինչ անուններ է ունեցել Հայաստանը, Նաիրի եւ այլն: Կամ՝ «ղՏՎպռվՌ»-ի փոխարեն «ղՏՎպռ» են գրել, իրանական հեղափոխության առաջնորդն է, եկեղեցական է, ինչպես մեր պատրիարքը, կաթողիկոսը, միաժամանակ եղել է պետության ղեկավարը, ինչպե՞ս կարելի է շփոթել, ծիծաղելի է: Հռոմում եղել է «ԸտտՌպՉՈ ՊՏՐՏչՈ», հսկայական ճանապարհ, բայց էս մարդիկ, եթե չեմ սխալվում՝ «Ալիեւա» են գրել, կամ Աֆրիկայի փոխարեն Ամերիկա են գրում, աշխարհահռչակ պատմաբան Շիրոկովի փոխարեն էլ Միրոկով»,- թվարկում էր մեր զրուցակիցը՝ պնդելով, որ ինքը ճիշտ տարբերակով ներկայացրել է, բայց համակարգչային աշխատակիցը խեղաթյուրել է: «Ինչպես որ հավաքել են՝ էնպես էլ գիրքը տպագրել են, թեեւ գրքի վրա գրած է սրբագրիչի անունը, բայց ոչ մեկը չի աշխատել, դրա համար էլ էս արդյունքն է, վաճառել, բնականաբար, չեմ կարող, ամաչում եմ նույնիսկ նվեր տալ որեւէ մեկին, սա խայտառակություն է»,- ասաց պատմաբանը՝ շեշտելով, որ գրքի տպագրման վրա 615 դոլար է ծախսել:
Մենք պարզաբանումներ ստացանք նաեւ պատասխանող կողմից՝ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանից, ով իր հերթին մեղադրում է հեղինակին՝ անփույթ լինելու մեջ: Ըստ նրա, գրքերը երբեք անթերի չեն լինում, դրա համար էլ որպես բացառություն թույլատրվում է վրիպակների ցանկ տպագրել: «Շատ հեղինակային սխալներ պետք է ուղղված լինեին հենց հեղինակի կողմից՝ մինչեւ ձեռագիրը ներկայացնելը, որովհետեւ 30 սխալ վերաբերում է միայն անուններին եւ տարեթվերին: Սրբագրիչը  չէր կարող իմանալ, թե Հին Եգիպտոսի փարավոնների ժամանակ ո՞ր փարավոնը ո՞ր թվականին է մահացել կամ ծնվել: ԵթԵ հեղինակը գրում է, որ մ.թ.ա. այսինչը ծնվել եւ այսինչ թվին մահացել է, դա ընդունվում է որպես ի գիտություն: Հրատարակիչը կարող է գեղարվեստական խմբագրություն անել, այսինքն, ձեւավորման հետ կապված, որոշ տառասխալներ սրբագրել, որոշ միջամտություն անել: Իսկ կոպիտ սխալները նա պետք է ճշտի հեղինակի հետ: Բայց էստեղ կոպիտ սխալներ չկան, հիմնականում բացթողումներ են: Շատ անգամ բանաստեղծն ասում է՝ ստորակետ չփոխեք իմ գրքի մեջ, էս նույն դեպքն է: Ինքը տվյալ դեպքում կազմող է հանդես եկել, նա վերցրել է տարբեր հեղինակների գրքերից ամբողջական տեքստերը կպցրել է իրար, եւ պարտադրել է տպագրել ինչ որ ասում է, իհարկե, որոշ սրբագրական շտկումներ անելով: Իսկ սրբագրելն ու խմբագրելը տարբեր հասկացություններ են: Հրատարակիչն իրավունք չունի շատ բաներ փոխել, եթե փոխի՝ կարող է ուրիշ բան ստացվի, էս անգամ էլ շատ հանգիստ կարող են դատի տալ փոխելու համար»,- ասաց Վահան Խաչատրյանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել