Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 15,2009 00:00

Երեկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում կայացավ հուշ-համերգ՝ նվիրված 20-րդ դարի համաշխարհային օպերային արվեստի նշանավոր դեմքերից մեկի՝ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակին: Եվս մեկ անգամ արժեւորվեց «Հայաստանի սոխակի» տեղն ու դերը մեր հոգեւոր մշակութային պատմության մեջ: Ավելի ուշ մասնակիցներն այցելեցին Կոմիտասի անվան այգու պանթեոն: Երջանիկ պատահականությամբ, դեկտեմբերի 14-ը նաեւ օպերային բեմադրիչ եւ երգիչ Տիգրան Լեւոնյանի ծննդյան օրն է, մի մարդու, ով դարձավ Գ. Գասպարյանի ընկերը՝ նրա հետ անցնելով հաջողությունների, իսկ կյանքի վերջին տարիներին՝ նույնիսկ հիասթափությունների ճամփաներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել