Այս շաբաթ Հայաստանում սահմանված թանկարժեք մետաղների պաշտոնական գները կտրուկ նվազել են՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ: Ըստ «Արմինֆոյի», «ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության տեղեկացմամբ, ոսկու բաց թողնման պաշտոնական գները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 5,2%-ով՝ 1 գրամը՝ մոտ 14 հազար դրամ, արծաթի գինը նվազել է 5,6%-ով՝ մոտ 219 դրամ, պլատինի գինը նվազել է 3,4%-ով՝ մինչեւ 17 հազար 650 դրամ:
Նշենք, որ նոյեմբերի սկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների պաշտոնական գները մշտապես աճում էին: Արդյունքում՝ գրեթե մեկ ամսվա ընթացքում ոսկու գինը բարձրացավ մինչեւ 15%-ով, արծաթինը՝ մինչեւ 11,3%-ով, պլատինի գինը՝ մինչեւ 11%-ով: