Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԾԻ ԳՐԻՊԻՑ» ԴԵՌ ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ

Դեկտեմբեր 15,2009 00:00

Օրերս Հրազդան քաղաքում գրիպից 6 ամսական հղի կին է մահացել: Ըստ Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սասուն Հովհաննիսյանի, հղի կինը հիվանդ է եղել գրիպով եւ թոքաբորբով: Տիկնոջը Հրազդանի հիվանդանոցում որոշ ժամանակ պահելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով, կինը մահացել է «խոզի գրիպից»:
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ախպարաշեն թաղամասից մի մանուկի եւս «խոզի գրիպի» ախտանիշներով տեղափոխել են հիվանդանոց: Այդ առնչությամբ, «Առավոտը» հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանից հետաքրքրվեց, թե այդ երեխան իրեն ինչպես է զգում: Պարոն Ասոյանը հայտնեց, որ նման դեպք իրենք վերակենդանացման բաժնում չունեն, ուստի կարելի է ենթադրել, որ երեխան լավ է զգում իրեն: Պարոն Ասոյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ կարծիք ունի օրերս տարածված «այծի գրիպի» մասին եւ ի՞նչ կասի որպես մասնագետ: «Չեմ կարող որեւէ բան ասել, քանի որ ես էլ ձեզ պես տեղեկություններ եմ ստացել լրատվամիջոցներից, երբ ավելին իմանամ, ձեզ էլ տեղյակ կպահեմ: Գիտեմ միայն, որ այդ գրիպը սկսվել է Հոլանդիայից»,- ասաց պարոն Ասոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել