Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆի ԳԱԶԱՏԱՐԸ ԱԿԱՆԱՊԱՏԵԼ ԵՆ

Դեկտեմբեր 15,2009 00:00

Արդեն 2 օր է, ինչ դադարեցվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Չնայած սրան, «ՀայՌուսգազարդը» հավաստիացնում է, որ հանրապետության սպառողների գազամատակարարումը  կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանում գտնվող գազի ստորգետնյա պահեստարանի հաշվին:
Նշենք, որ գազամատակարարումը դադարեցվել է հյուսիսկովկասյան հատվածում առաջացած խնդիրների պատճառով: Մասնավորապես, առաջացել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս», «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա» մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ դրա հետ կապված խնդիրները լուծելու անհրաժեշտություն:
Երեկ տարածվեց նաեւ տեղեկատվություն այն մասին, որ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը, քանի որ Հայաստան մտնող գազատարի վրա հայտնաբերվել են ռումբ ու նաեւ պայթուցիկ այլ սարքեր:
Ընթանում են պայթուցիչ սարքերի վնասազերծման աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել