Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ

Դեկտեմբեր 15,2009 00:00

\"\"

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել» պնդմանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը երեկ տարածած իր հոդվածում  նախ հիշեցնում է՝ Էրդողանն, իր տվյալներով, ունի քարթվելական ծագում, ավելի հստակ՝ նրա նախնիները լազեր են: Այնուհետեւ պարոն Պապյանը գրում է. «Որեւէ մեկն անձամբ Էրդողանի նախնիներին չի մեղադրում Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար: Ավելին, որեւէ մեկը չի մեղադրում նաեւ թուրք ժողովրդի ներկա սերնդին Հայոց ցեղասպանության համար: Այսուհանդերձ, թեեւ մեր ժամանակակից թուրքերը մեղավոր չեն իրենց նախնիների հանցագործությունների համար, այնուամենայնիվ նրանք պատասխանատու են դրանց համար: Ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն հանդիսանում է Օսմանյան կայսրության ուղղակի իրավական շարունակությունը, այլեւ շարունակում է քաղաքական-գաղափարական պորտալարով կապված մնալ այդ կայսրության վերջին՝ երիտթուրքական վարչախմբի հետ: Հանրահայտ իրողություն է՝ Թուրքիայի Հանրապետության բոլոր հիմնադիրները, այդ թվում նաեւ Մուստաֆա Քեմալը, եղել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչ եւ իրականացնող «Իթթիհադ վե թարրակի» կուսակցության անդամներ: Ըստ այդմ, եթե Էրդողանի նախնիները, գուցեեւ, անմիջականորեն չեն մասնակցել Հայոց ցեղասպանությանը, անտարակույս, Էրդողանի քաղաքական նախնիները  քսաներորդ դարի առաջին ցեղասպանության իրականացնողներն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել