Պերմի դիսկոտեկում պատահած աղետալի հրդեհի զոհերի թիվը երեկ հասավ 142-ի: Դեկտեմբերի 11-ին հիվանդանոցում վախճանվեց նաեւ 33-ամյա Եվգենիա Ֆետկուլովան՝ այս ողբերգական դեպքի գործով ձերբակալված Օլեգ Ֆետկուլովի՝ «Կաղ ձի» ակումբի արտ-տնօրենի կինը:
Իսկ օրվա վերջին ժամերին վախճանվեց Չելյաբինսկի թիվ 6 հիվանդանոցում այրվածքաբանների հսկողության տակ գտնվող 34-ամյա Էդուարդ Աշոտի Ղազարյանը, ում վիճակը, բժիշկների գնահատմամբ, ծայրահեղ ծանր էր: Նշենք, որ ներկայումս Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Չելյաբինսկի եւ Պերմի հիվանդանոցներում են գտնվում հրդեհից տուժած 89 անձ: Նրանց թվում է նաեւ 34-ամյա Պյոտր Նալբանդյանը, ում Պերմից տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ: