Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիան ցնցված է

Դեկտեմբեր 12,2009 00:00

«Եկել են շարիաթի ժամանակները»:

Վերջերս Իսպանիայում շատացել են դաժան հաշվեհարդարներն այն կանանց նկատմամբ, որոնք, ըստ իսլամիստների, խախտում են մուսուլմանական օրենքները: Փաստորեն, եվրոպական երկրի տարածքում գործում է շարիաթի գաղտնի դատարան, ինչի մասին ահազանգում են ոչ ծայրահեղ մուսուլմանները: Իսպանիայում հայտնվել է, ըստ էության, «ընդհատակյա Թալիբան», որի գործողությունները գնալով դաժան են դառնում: Սպանությունները մշտական վախի մեջ են պահում մուսուլմանական համայնքը: Դա, այսպես կոչված, «կրոնական ոստիկանությունն է»: Մինչեւ վերջերս շարիաթի օրենքները «պասիվ» էին կիրառվում, օրինակ՝ չալմա չկրելու համար աղջկան կարող էին ծեծել: Բայց հիմա «թալիբները» բարձրացրել են նշաձողը:

Սկանդալի պատճառ է դարձել 30-ամյա մարոկկուհի Բոշրայի պատմությունը, որն անօրինական ճանապարհով ներգաղթել է Իսպանիա: Նա հղիացել է իր քրոջ ամուսնուց: Վերջինս հրամայել է անհապաղ ազատվել երեխայից, քանի որ «մեղքի պտուղ» է: Բոշրան, դրան ի պատասխան, գնացել է դատարան՝ մեղադրելով փեսային սպառնալիքների մեջ:

Անհնազանդության համար Բոշրային առեւանգել են եւ տարել ինչ-որ գյուղ, որտեղ եւ 20 թալիբներ դատել են նրան, մեղադրելով արտաամուսնական կապերի մեջ, ինչը մեկնաբանվել է իբրեւ անառակություն: Աղջկան դատապարտել են մահապատժի՝ ապագա երեխայի հետ: Բոշրան հրաշքով փրկվել է եւ դիմել ոստիկանություն: Նա զավակ է ունեցել եւ պատրաստվում է մասնակցել դատավարությանը՝ ընդդեմ թալիբների: Վերջիններից 7-ին հաջողվել է ձերբակալել: Սակայն Բոշրան կրկին անհետացել է: Հույսը, թե նա դեռ ողջ է՝ գնալով պակասում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել