Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԺԿ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

Դեկտեմբեր 12,2009 00:00

Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանին՝ խնդրելով պաշտոնապես տեղեկացնել, թե համաձայն այդ գերատեսչության տվյալների՝ ՀՀ քաղաքացի Արամ Ռաֆիկի Կարապետյանը երբվանի՞ց է հանդիսանում ՀՀ-ում մշտապես բնակվող անձ: Ն. Մուրադխանյանը գրավոր հայտնել է, որ Ա. Կարապետյանը ՀՀ-ում մշտապես բնակվող է հանդիսանում 2005թ. մայիսի 18-ից: «2003թ. նախագահական ընտրություններին Արամ Կարապետյանին հիշյալ վարչությունը տրամադրել էր վերջին 10 տարին ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք, իսկ 2007 թ.-ի ԱԺ ընտրություններին՝ վերջին 5 տարին ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք: Վստահ ենք, որ իշխանությունները հերթական փորձն են անում ապօրինի հիմքերով թույլ չտալ Արամ Կարապետյանին մասնակցելու նախագահական ընտրություններին: Պարզ է, թե որ քաղաքական գործչից է իրականում սարսափում իշխանությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել