Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ՝ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏԸ

Դեկտեմբեր 11,2009 00:00

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հակառակ սեռի ուշադրությանը արժանանալու համար «պայքարում» մրցակցի առկայությունը ուժեղացնում է մարդու կրոնական զգացմունքները: Արիզոնայի պետական համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցած ուսանողներին ցուցադրվել են աղջիկների եւ տղաների նկարներ եւ ասել, որ այդ ուսանողները իրենց համար զույգ են փնտրում: Այնուհետեւ կամավորներին առաջարկել են 10 բալանոց սանդղակով արտահայտել իրենց համաձայնությունը հետեւյալ արտահայտությունների հետ. «ես հավատում եմ Աստծուն», «ավելի լավ կլիներ, եթե կրոնը ավելի մեծ դեր խաղար մարդկանց կյանքում», «հավատքը կարեւոր է առօրյա որոշումներ կայացնելու գործում» եւ այլն:
Պարզվել է, որ հետազոտության մասնակիցների մեջ կրոնական զգացմունքները ուժեղացել են, երբ նրանց ցուցադրվել են միեւնույն սեռի մեկ այլ մարդու՝ իրենց համար պոտենցիալ հակառակորդի նկարը:
Հետազոտողների կարծիքով, կրոնական զգացմունքների այդպիսի ենթագիտակցական «հարմարվածությունը» ուժեղացնում է սեփական գրավչության մեջ համոզմունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել