Դեկտեմբերի 22-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի կունենա 2009 թ. մրցաշրջանի հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: Այդ օրը, ի դեպ, մրցանակներ կստանան ոչ միայն առաջին խմբի առաջնության հաղթողը, այլեւ՝ ուժեղագույնների մրցաշարի մրցանակակիրները եւ լավագույն ռմբարկուն: Կհրապարակվեն նաեւ տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ լավագույն մրցավարի անունները: