Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԵԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն Է ՏՎԵԼ

Դեկտեմբեր 11,2009 00:00

«Առավոտի» տեղեկություններով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը երկու օր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել նախարարին, վերջինս, սակայն, չի ստորագրել: Երեկ չեն կայացել նաեւ նվագախմբի երաժիշտների որակավորման քննությունները, որոնց անցկացման կարգից, ձեւից ու հանձնաժողովից դժգոհ էր կոլեկտիվը: Մշակույթի նախարարությունից «Առավոտին» ընդամենը հայտնեցին, որ նման դիմում գերատեսչության կադրերի բաժնում գրանցված չկա: «Չար լեզուներն» ասում են, որ պարոն Ղարաբեկյանը ամենեւին էլ մտադիր չէ հեռանալ, ուղղակի նման ձեւով է վարվել, հավատացած լինելով, որ նախարարը, այնուամենայնիվ, համոզելու է ձեռնպահ մնալ այդ քայլից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել