Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐ՝ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 11,2009 00:00

Երեկ «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2008-2009 ուստարվա շրջանավարտներին ֆրանսիական Licence/Master եւ հայկական Բակալավրի/Մագիստրոսի պետական դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սերժ Սմեսոֆֆը, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ, Լիոն-3 համալսարանից հրավիրված հյուրեր եւ ձեռնարկությունների ղեկավարներ: Դիպլոմներ ստացան 170 շրջանավարտներ: Քանի որ ներկայումս շատ է խոսվում համալսարանի՝ ֆրանսիական նմուշի դիպլոմ տալու հանգամանքի մասին, «Առավոտը» Հայաստանում ֆրանսիական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե այդ դիպլոմը շրջանավարտներին ի՞նչ առավելություններ է տալիս: Նա ասաց. «Դա շրջանավարտներին հնարավորություն է տալիս ցանկության դեպքում կրթությունը շարունակել արտասահմանում եւ ավելի մեծ ու շահավետ հնարավորություններ ստեղծում աշխատանքի տեղավորման համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել