Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐՈՖԵՍՈՐԻՆ՝ 3 ՏԱՐԻ

Դեկտեմբեր 11,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Վարդանյանը հրապարակեց Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի պրոֆեսոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արմեն Ճուղուրյանի դատավճիռը: Նա 5000 դոլար կաշառք վերցնելու համար դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Դատարանը հաշվի չառավ նախորդ դատական նիստի ժամանակ պրոֆեսորի խնդրանքը. նա խնդրել էր, որպեսզի մեղմ պատիժ կիրառվի իր նկատմամբ, քանի որ խնամքին ունի հաշմանդամ կին եւ անչափահաս երեխա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել