Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել էր մի շաբաթ առաջ

Դեկտեմբեր 11,2009 00:00

Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքի բնակչուհի Էմմա Մամյանը ավելի քան 10 օր տնից դուրս չէր գալիս: Վերջին տարիներին զառամյալ կինը որոշ չափով կորցրել էր բանականությունը: Նա միայնակ էր ապրում, միակ որդին բնակվում է Վանաձորում: Հարեւանները անհանգստացած էին, որ նրա մեկսենյականոց բնակարանի դուռը օրեր շարունակ չի բացվում եւ ահազանգել էին Էմմայի՝ Նոյեմբերյանում ապրող հեռավոր ազգականներին: Տան դռան կողպեքը ջարդելուց հետո հայտնաբերվեց նրա դին: Ոստիկանությունը պարզել է, որ ծեր կնոջ բնական մահը մոտ մի շաբաթ առաջ էր վրա հասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել