Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉԲԱԽՎԵԼ

Դեկտեմբեր 11,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ապացույցների հետազոտման փուլը դեռ չի ավարտվել եւ պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց Դավիթ Շահնազարյանի, Աշոտ Բլեյանի, Սյուզան Պողոսյանի, Դավիթ Մաթեւոսյանի, Անդրանիկ Քոչարյանի բացատրությունները: Դրանք վկայում էին այն մասին, որ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող Ն. Փաշինյանը կապ չունի մարտի 1-2-ը տեղի ունեցածի հետ, ընդհակառակը՝ փաստում էին, որ լրագրողը կոչ է արել չբախվել ուժային կառույցների հետ, զերծ մնալ սադրանքներից:
Երեկ դատարանում հրապարակվեց նաեւ փաստահավաք խմբի զեկույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել