ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ երեկ հրդեհ էր բռնկվել Արմավիրի Երեւանյան փողոցի 50-րդ շենքի մոտ գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
Ջեռուցման նպատակով օգտագործված բալոնից տեղի էր ունեցել գազի արտահոսք, ինչի հետեւանքով ամբողջությամբ այրվել է տեխսպասարկման կետում գտնվող «ՎԱԶ-2106» մակնիշի 29 ՏԼ 451 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Դավթյան): Պատահարի հետեւանքով շոկային վիճակում Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել տեխսպասարկման կետի աշխատակից՝ 65-ամյա Վարոս Մխիթարյանը եւ եւս երեքը՝ 39-ամյա Լեւոն Մխիթարյանը, 23-ամյա Հայկ Մելքոնյանը եւ 17-ամյա Արթուր Միքայելյանը: